ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆ

ԱՊՐԻ՛Ր ու ԱՐԱՐԻ՛Ր

ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆ․ ԱՊԱԳԱՅԻ ԲՆԱԿԱՎԱՅՐ

«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության կողմից մշակվել է  <<Բիզնես-Ավանների կառուցապատման ծրագիրը>>, որը նպատակ է հետապնդում ստեղծելու նոր բնակավայրեր, որոնցում բնակարան ձեռքբերելը հասանելի կլինի, բնակիչներն աշխատանքի և զբաղվածության խնդիր չեն ունենա, բնակավայրը կզարգանա համընդհանուր բարեկեցության տեսլականով։

Մինչև 2030 թվականը «Բիզնես-Ավաններին կառուցապատման ծրագրի» շրջանակներում նախատեսում ենք իրականացնել թվով 12 ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆԻ կառուցապատում, ներառյալ՝

ԲՆԱԿԱՐԱՆ
0
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
0
ԱՇԽԱՏԱՏԵՂ
0

Ապագայի բնակավայրերը կառուցվում են այսօր, որոնք լոկալ պատասխան են գլոբալ մարտահրավերներին (արհեստական բանականության ներդրում և անշարժ գույքի շուկայում բարձր արժեքներ)։ 

ԱՇԽԱՏԱՆՔ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (International Labour Organization) տվյալներով աշխարհում այժմ գործազուրկ են թվով 402 միլիոն մարդ (զեկույց 30․05․2024), սա կազմում է ընդհանուր աշխատողների 4,9 տոկոս։

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների Հայաստանում գործազրկությունը կազմում է 13,9 տոկոս։ Հայաստանում զբաղվածների ընդհանուր թիվը (ֆորմալ և ստվերային) կազմում է 1134800 մարդ, որից 716800-ը պաշտոնապես գրանցված են, գործազուրկ են 176500 մարդ (Հայաստանում ընդհանուր թերօգտագործվող աշխատուժը՝ 338700 մարդ)։

Ըստ «Goldman Sachs» ներդրումային ընկերության տվյալների՝ արհեստական բանականության ներդրման պատճառով մինչև 2035 թվականին աշխարհում աշխատատեղերը կկրճատվեն 300 միլիոնով․ այս միտումը կտարածվի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի վրա։ 

Առաջիկա տարիների ընթացքում աշխատաշուկան արմատական փոփոխությունների կենթարկվի, ավանդական շատ մասնագիտություններ կդադարեն գոյությունը, դրանց թվում․

— Գրասենյակային աշխատողներ

— Զանգերի օպերատորներ

— Դրամարկղների աշխատակիցներ

— Հաշվապահներ, հաշվետարներ

— Օնլայն սպասարկման օպերատորներ

— Տաքսու վարորդներ

— Բեռնատարների վարորդներ

— Առաքիչներ

— Փաթեթավորողներ

— Որակի ստուգման աշխատակիցներ

— Լրագրողներ (տեքստ շարադրող)

— Թարգմանիչներ

— Տարբեր մասնագետների օգնականներ

— Բանկային ռիսկերի գնահատողներ

— Վարկային վերլուծաբաններ

Աշխատատեղերի բացակայության պայմաններում նոր մոտեցում է պետք ցուցաբերել էլեմենտար կենսագործունեության ապահովման համար։ Բիզնես-Ավանները նպատակ են հետապնդում լոկալ միջավայրում լուծել մարդկանց զբաղվածության, կենցաղային ապահովության հարցերը։ Բիզնես-Ավաններում կառուցվում են գործարար կլաստերներ, որոնցում բնակիչները կարող են ունենալ․

— Հուսալի աշխատատեղեր

— Զարգացող բիզնես

— Երաշխավորված ներդրում

Բիզնես-Ավաններում իրականացվում է ձեռնարկատիրական գործունեության համակողմանի վերլուծություն, ձևավորվում են առանձին սոցիալական բիզնեսներ, որոնցում կարող են մասնակցություն ունենալ Ավանի բնակիչները։ Բիզնես-Ավանի գլխավոր նպատակն է ապահովել բնակիչների սոցիալական բարեկեցությունն ու հնարավորություն ընձեռել զարգացման համար։ 

ԲՆԱԿԱՐԱՆ, ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հայաստանում և ամբողջ աշխարհում սեփական բնակարան ունենալը դարձել է ոչ թե անհրաժեշտ կենցաղային պայման, այլ շքեղություն։ Քաղաքացիներից ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերելու բնակարան՝ հաշվի առնելով բնակարանների գները և վարկավորման բարձր տոկոսները։ Բնակարան գնելով՝ քաղաքացին 20-25 տարով հայտնվում է վաշխառուական կաբալայի մեջ։

«Բիզնես-Ավան» նախագծով մենք լուծում ենք տալիս այս խնդրին․ քաղաքացիները հնարավորություն են ստանում «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ձեռք բերելու բնակարան շուկայականից կրկնակի էժան գնով՝ մաս-մաս վճարման հնարավորությամբ։

«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության «Բիզնես-Ավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում բնակարան կարող են ձեռք բերել․ 

Բիզնես տարածքներ և ստուդիոներ կարող են ձեռք բերել վերը նշված ցանկից զատ նաև հետևյալ  խմբերի ներկայացուցիչները․

Աջակցության դրամաշնորհի հաստատման դեպքում վերը նշված խմբերը կարող են ձեռք բերել․

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար նախնական հաստատում ստացած շահառուի հետ ստորագրվում է <<«Բիզնես-Ավանների կառուցապատման ծրագրի» դրամաշնորհի հաստատման նախնական պայմանագիր>>։ Շահառուի կողմից վճարվում է 400 հազար դրամի չափով նախավճար․ շահառուն կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ ծրագրից, իր կողմից վճարված գումարը վերադարձվում է ամբողջությամբ։ Ներկայացված հայտերի թվերի և կազմի  վրա հիմնվելով՝ «Համահայկական կոնգրեսը» հաստատում է աջակցության վերջնական չափերն ու ժամկետները։ Դրամաշնորհների վերջնական հաստատումն իրականացվում է մինչև 2025 թվականի տարեվերջ։ Այն շահառուները, ում դրամաշնորհները վերջնականապես չեն հաստատվի, իրենց կողմից վճարված գումարները կվերադարձվեն ամբողջությամբ։ 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ 36 ՔՄ

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ 42 ՔՄ

ԹԱՈՒՆՀԱՈՒՍՆԵՐ

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ 53 ՔՄ

ԹԱՈՒՆՀԱՈՒՍ 73 ՔՄ

ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔ 25 ՔՄ (1-ԻՆ ՀԱՐԿ)

ԲԻԶՆԵՍ ՏԱՐԱԾՔ 25 ՔՄ (2-ՐԴ ՀԱՐԿ)

ՍՏՈՒԴԻՈ 25 ՔՄ (3-ՐԴ ՀԱՐԿ)

ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Հայաստանում կառուցվելու է թվով 12 բիզնես-ավան՝ հանրապետության տարածքում համաչափ բաշխվածության և ապակենտրոնացման անհրաժեշտությամբ։ Առաջին 2 բիզնես-ավանները կկառուցվեն Գյումրու և Աշտարակի էկոավանների տարածքներում։ Զրոյից կառուցվող առաջին բիզնես-ավանը նախատեսվում է իրականացնելու Ձորաղբյուրում։ Բիզնես-Ավանների կառուցման 12 գոտիները հետևյալն են․

ԳՅՈՒՄՐԻ - ԱԽՈՒՐՅԱՆ

ԱՇՏԱՐԱԿ - ՊՌՈՇՅԱՆ

ԱԲՈՎՅԱՆ - ՋՐՎԵԺ

ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Բիզնես-Ավանների կառուցապատման ծավալներն ու ժամկետները կախված են հետաքրքրված և մասնակցության պատրաստակամություն հայտնած շահառուների թվից։ Հիմնական նախատեսվող ժամկետներն ու գործողությունները հետևյալն են․

Նախքան գրասենյակներ մոտենալը խնդրում ենք ծանոթանալ «Դրամաշնորհային աջակցության տրամադրման պայմանագրին»։ 

ԼՐԱՑՐԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ հիմնված արևմտյան երկրների տնաշինության երկարամյակների փորձի վրա։

Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը.

  —  Կանադա — 97%

  —  ԱՄՆ — 95%

  —  Ֆինլանդիա — 63%  

  —  Գերմանիա — 55%

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։

Կանադական տեխնոլոգիայով տների կառուցապատումն ավանդական շինարարության հետ համեմատությամբ եռակի արագ է ընթանում։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

ԲԻԶՆԵՍ-ԱՎԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բիզնես-Ավաններում կառուցվելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար։ Մեր հայեցակարգի հիմքում դրված է ինքնաբավության գաղափարը։ Բիզնես-Ավաններում կլինեն․

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

+37498326299, +37495326299

ԳՅՈՒՄՐԻ, ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ 22

+37494704774, +37499704774

ՊՌՈՇՅԱՆ, ԷԿՈԱՎԱՆ

+37495352125, +37494352125

©Business-Town.com | info@Business-Town.com