«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության <<Բիզնես-Ավանների կառուցապատման ծրագրի>> շրջանակներում կազմակերպության շահառուները հնարավորություն ունեն ձեռք բերելու բնակարաններ Ձորաղբյուրում հատուկ պայմաններով ու բացառիկ արժեքով։ ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքահայերը հնարավորություն են ստանում «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության աջակցությամբ ձեռք բերելու բնակարան շուկայականից կրկնակի էժան գնով՝ մաս-մաս վճարման հնարավորությամբ։
«Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության «Բիզնես-Ավանների կառուցապատման ծրագրի» շրջանակներում բնակարան կարող են ձեռք բերել․
Բիզնես-Ավանը կառուցվելու է Ձորաղբյուրում մինչև 2027 թվականը։ 2025 թվականի ընթացքում հաստատվում է կառուցվելիք դրամաշնորհային բնակարանների քանակն ու հստակ նախագիծը։
Նախքան գրասենյակներ մոտենալը խնդրում ենք ծանոթանալ «Դրամաշնորհային աջակցության տրամադրման պայմանագրին»։
SIP վահանակներից (structural insulated panel — կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է՝ հիմնված արևմտյան երկրների տնաշինության երկարամյակների փորձի վրա։
Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը.
— Կանադա — 97%
— ԱՄՆ — 95%
— Ֆինլանդիա — 63%
— Գերմանիա — 55%
SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։
Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70 աստիճան։
Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։ Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։
Կանադական տեխնոլոգիայով տների կառուցապատումն ավանդական շինարարության հետ համեմատությամբ եռակի արագ է ընթանում։
Բիզնես-Ավաններում կառուցվելու է այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարմարավետ կյանքի համար։ Մեր հայեցակարգի հիմքում դրված է ինքնաբավության գաղափարը։ Բիզնես-Ավաններում կլինեն․